Հայաստանում ազգային փոքրամասնությունների ամենակարեւոր խնդիրներից մեկը մայրենի լեզվով ուսուցումն է

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ Հայաստանի ազգային փոքրամասնությունների` էթնիկական փոքրամասնությունների լեզվով ուսուցման համար» տեղի ունեցավ խորագրով կլոր սեղանը:



«Միջոցառումը երկրորդն է Հայաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին նվիրվածների շարքից: Այսօր մենք ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների, իշխանության ներկայացուցիչների եւ քաղաքացիական հասարակության փորձագետների հետ հիմնականում զրուցելու ենք Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների հարցի շուրջ` կենտրոնանալով փոքրամասնությունների լեզուներով կրթության մատչելիության վրա»,- ողջույնի խոսքի ժամանակ հաղորդեց Հայաստանում ՄԱԿ հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:



Կլոր սեղանին ներկա էին ասորական, վրացական, հունական, ուկրաինական, ռուսական եւ այլ համայնքների` Հայաստանում գրանցված 11 հասարակական կազմակերպություններ: «Այստեղ չկան միայն քրդական ու հրեական համայնքների ներկայացուցիչներ, քանի որ այսօրվա համար այլ միջոցառումներ ունեին նախատեսված»,- ընդգծեց Մարիա Դոցենկոն:



Փորձագետներից մեկը` Երեւանի Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի Մարդաբանության ամբիոնի վարիչ Հրանուշ Խառատյանն ընդգծեց, որ կրթության համապատասխան կազմակերպումը պահանջում է ոչ միայն համայնքների եռանդն ու բարի կամքը, այլեւ կառավարության աջակցությունը, երկարաժամկետ ծրագրավորում, շոշափելի ֆինանսական ներդրումներ:



Հայաստանում շատ բան է արվում ազգային փոքրամասնությունների զարգացման ուղղությամբ, եւ տվյալ միջոցառումը փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների համար նախատեսված ծրագրերի սկիզբն է: Մենք կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով բաժնի հետ միասին պատրաստվում ենք թրենինգներ անցկացնել, բարելավել նրանց որակները` որպես ոչ կառավարական կազմակերպությունների հիմնադիր լիդերներ»,- նշեց Մարիա Դոցենկոն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---