Հայաստանը պետք է ակտիվորեն ներգրավվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում![]() 24 մարտի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Ես համաձայն չեմ ՀՀԿ ներկայացուցիչների կարծիքի հետ այն առնչությամբ, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ երկրի ներքին խնդիրն է»,- Երեւանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ասել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:Շահբազյանի խոսքով, ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում իր ներդրումը պետք է ունենա նաեւ Հայաստանը, քանի որ դա համազգային հարց է: «Մենք պետք է մշտապես միջազգային հանրության ուշադրությունը սեւեռենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա, որպեսզի թուրք հասարակությունը սկսի մտորել այդ փաստի շուրջ»,- նկատել է նա: Սուքիաս Ավետիսյանն իր հերթին նկատել է, որ այս կամ այն պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանին լրացուցիչ դիվիդենդներ է տալիս Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |