Գյումրիում «Բանանցը» հաղթանակ տարավ «Շիրակի» հանդեպ

Գյումրիում «Բանանցը» հաղթանակ տարավ «Շիրակի» հանդեպ

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում «Շիրակը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց «Բանանցին»: Հանդիպումը 1:0 հաշվով ավարտվեց երեւանյան ակումբի հաղթանակով: Հանդիպման միակ գոլը 61-րդ րոպեին հարվածեց Դարկո Լովրիչը:

Այդպիսով, ավարտվեցին 1/4 եզրափակչի բոլոր 4 հանդիպումները: Մնացած խաղերում «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Իմպուլսի» հանդեպ, «Միկան» 3:0 հաշվով` «Կիլիկիայի» հանդեպ, «Ուլիսը» 1:1 հաշվով ոչ ոքի ավարտեց իր հանդիպումը «Գանձասարի» հետ:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 6-ին եւ 7-ին: Իսկ կիսաեզրափակչում կհանդիպեն այդ խաղերի հաղթողները, հանդիպումները կկայանան ապրիլի 13-14-ը եւ ապրիլի 20-21-ը: Հայաստանի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 9-ին:

«Բանանց» ֆուտբոլի ակումբ

«Բանանց» ֆուտբոլի ակումբը հիմնվել է 1992թ. հունվարի 20-ին Աբովյանում հայ ձեռնարկատեր Սարգիս Իսրայելյանի կողմից եւ անվանվել է «Բանանց» Ադրբեջանում իր հայրենի գյուղի պատվին: «Բանանցը» Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր է եղել 1992, 2003, 2006, 2007թթ. եւ Հայաստանի գավաթիկիրը 1992, 2007թթ.:

«Շիրակ»

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1958 թվականին Լենինականում (Գյումրի): Մինչ այդ քաղաքում արդեն կար մեկ թիմ, որի անվանումները պարբերաբար փոխվել են («Սպարտակ», «Դինամո», «Ստրոիտել» եւ վերջում «Կրասնոե զնամյա»): «Շիրակը» հիմնվել է քաղաքապետարանի կողմից: Թիմը գոյատեւում է ղեկավարության հաշվին եւ հանդես էր գալիս Լենինականի /Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Մարզադաշտն ու ակումբը քաղաքապետարանի սեփականությունն են հանդիսանում: Առաջնության մասնակիցների թվում լինելու ընթացքում, «Շիրակը» գործնականում խաղացել է ԽՍՀՄ-ի միայն երկրորդ լիգայում: 1991 թվականին թիմն իր հովանավորության տակ վերցերց Գյումրու մի խումբ էնտուզիաստների: ԽՍՀՄ այն առաջնությունում, որը վերջինը դարձավ ինչպես «Շիրակի», այնպես էլ ԽՍՀՄ առաջնության պատմության մեջ, թիմը գրավեց 2-րդ տեղը հանրապետական գոտու երկրորդ լիգայում: «Շիրակը» Հայաստանի չեմպիոն է եղել 1992, 1994, 1995, 1999թթ., Հայաստանի արծաթե մրցանակակիր 1993, 1995/96, 1997, 1998, 2002թթ., 2000 եւ 2003 թթ. Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր է, Հայաստանի սուպերգավաթակիր (1997, 2000, 2003թթ.):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---