Էրդողան. Մենք խաղում ենք ԵՄ-ի սահմանած կանոններով25 մարտի 2010 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդես է եկել Ֆրանսիայի ու Գերմանիայի` Թուրքիային Եվրամիության հետ արտոնյալ գործընկերության կարգավիճակի տրամադրման մասին առաջարկների քննադատությամբ: Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ նման մեխանիզմի մասին չի հիշատակվում ԵՄ-ի եւ ոչ մի համաձայնագրում եւ հավելել է հետեւյալը. «Դուք չեք կարող խաղի մեջտեղում փոխել կանոնները: Մենք խաղում ենք ԵՄ-ի սահմանած կանոններով»,-գրում է գերմանական «Die Zejt» թերթը: «ԵՄ-ի համաձայնագրերը ոչ մի ցուցում չունեն արտոնյալ գործընկերության վերաբերյալ: Նման առաջարկ ընդունելը Թուրքիայի կողմից մեծ սխալ էր: Միությանն անդամակցող բազում այլ երկրներ չէին ընդունի նման առաջարկը»,-ասել է Թուրքիայի վարչապետը: ![]() Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |