2010 թվականը` Շուշիի վերածննդի սկիզբ

2010 թվականը` Շուշիի վերածննդի սկիզբ PanARMENIAN.Net - Շուշիի Գ.Նժդեհ եւ Ա. Մանուկյան փողոցների հիմնանորոգմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է քաղաքի մի շարք սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների վերականգնումը: Փողոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Հեռուստամարաթոն 2009-ին Ռուսաստանի հայ համայնքի կատարած նվիրատվություններով:



Կոյուղագծի, ջրամատակարարմանեւ ջրահեռացման համակարգերիկառուցումիցհետո փողոցներն ու մայթերը (ընդհանուր երկարությունը շուրջ 950 մ) կասֆալտապատվեն: Փողոցների երկայնքով կտեղադրվեն լուսատուներ: Աշխատանքները կեզրափակվեն փողոցները մայթերից տարանջատող 1,5 մ լայնությամբ սիզամարգերի կանաչապատումով: տեղեկացնում է հիմնադրամի մամլո ծառայությունը:



Ա. Մանուկյան փողոցում է գտնվում նաեւ հրշեջ ծառայության կենտրոնը, 1847 թվականին կառուցված «Կանաչ Ժամը»` Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:



«Հիմնադրամն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում Շուշիի ենթակառուցվածքների վերականգնմանը. հույս ունենք, այս կերպ խորացնել շուշեցիների կապը սեփական հողի ու ջրի հետ: Շատ գնահատելի կլիներ, եթե Շուշիի վերածննդին ուղղված աշխատանքները չսահմանափակվեին միայն մեր ծրագրերով»,- ինչպես տեղեկացնում է հիմնադրամի մամլո ծառայությունը, ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---