Հայկական գյուղմթերքը կարտահանվի ԱՄԷ

Հայկական գյուղմթերքը կարտահանվի ԱՄԷ PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Միացյալ Արաբական Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԷ շրջակա միջավայրի եւ ջրերի նախարար Ռաշեդ Ահմադ բին Ֆահադի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Նկատի ունենալով, որ նշվածնախարարությունը համակարգումէնաեւ գյուղատնտեսության բնագավառը, Հայաստանի դեսպանը նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են հայկական գյուղատնտեսական մթերքի ՄԱԷ արտահանման հնարավորությունները, գյուղատնտեսության ոլորտի մասնագետների փոխայցելությունների կազմակերպմանն ու աշխատանքային հանդիպումների անցկացմանը վերաբերող խնդիրներ:Հանդիպման ընթացքումնախարարինփոխանցվել է նաեւ Հայաստանի փոխվարչապետի նամակը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---