Յալըմ Էրալփ. Ոչ պատմաբանները, ոչ էլ խորհրդարանները չեն կարող եզրակացություն տալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ25 մարտի 2010 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Իրավական տեսակետից թուրքական կառավարությունն իրավունք չունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրա համար չկա միջազգային դատական կառույցների որոշումը: Քանի դեռ միջազգային դատարանը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չի ճանաչել, Թուրքիայի ոչ մի կառավարություն իրավունք չունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրք նախկին դիվանագետ, արտաքին քաղաքական գծով փորձագետ Յալըմ Էրալփը: Նա ավելացրեց, որ ինքն անձամբ չի ժխտում, բայց եւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքով, աշխարհի տասնյակ երկրների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը դատական որոշում չէ: «Ինձ արդեն սկսում է զայրացնել թուրքական կառավարության քաղաքականությունը, որը հայտարարում է, որ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ է պարտություն կրել այդ հարցում: Իսկ եթե մենք մեկ ձայնի տարբերությամբ հաղթեինք, արդյո՞ք մեկ երկրի խորհրդարանի որոշումը կվերափոխի պատմությունը»,- ասել է նախկին դեսպանը: Պարզելու համար` արդյոք Հայոց ցեղասպանությունը եղել է, թե ոչ, Յալըմ Էրալփը Հայաստանին եւ Թուրքիային առաջարկում է հայտ ներկայացնել Իրավարար դատարան: «Ես վստահ եմ, որ պատմաբանները չեն կարող եզրակացություն տալ Ցեղասպանության հարցում»,- ասել է փորձագետը` ավելացնելով, որ ամեն դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն անհրաժեշտ է շարունակել: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |