Հայրենական Մեծ պատերազմի վետերանների կորսված ավանդները կփոխհատուցվեն25 մարտի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը Արտաշատում (Արարատի մարզ) կայացած արտագնա նիստում հավանություն է տվել «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է 1941-1945թթ. հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ պատերազմի վետերաններին նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: «Այս հարցը հանգամանորեն քննարկվել է հանրապետական կուսակցությունում, եղել է այն միանշանակ ըմբռնումը, որ մեր բարոյական պարտքն է պատերազմի վետերաններին տալ այդ նախապատվությունը», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հավելել է, որ որոշումը վերաբերում է 3 հազար 900 վետերանի եւ որ այս խնդրում կառավարությունն ակնկալում է ամբողջ հասարակության հավանությունը: Այս օրինագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |