Էրդողանը խայտառակ արտահայտություններ է արել25 մարտի 2010 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անթույլատրելի հայտարարություն է իրեն թույլ տվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է թուրք նախկին դիվանագետ, Թուրքիայի արտաքին քաղաքականության փորձագետ Յալիմ Էրալփը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի վերջերս արած հայտարարությունը` Թուրքիայում ապօրինի բնակվող տարագիր հայերին երկրից վտարելու մասին: «Ես, իհարկե, չեմ կարծում, թե վարչապետն ասել է այն ինչ մտածում է, սակայն նա խայտառակ արտահայտություններ է թույլ տվել իրեն», - ասել է Թուրքիայի նախկին դեսպանը: Նրա խոսքերի համաձայն, Էրդողանին հունից հանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը: «Սակայն քաղաքական եւ պետական գործիչները իրավունք չունեն բարկանալու», - նշել է Յալիմ Էրալփը: Նախկին դեսպանի խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանի շահերը պաշտպանելու Անկարայի փորձերը միայն մեկ բան են նշանակում` գործընթացի կեղծ նմանակում եւ արձանագրությունները վավերացնելու ցանկության բացակայություն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |