Ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա![]() 26 մարտի 2010 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Որքան շատ է ձգձգվում ժամանակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, այնքան շատ Հայաստանի համար ոչ շահավետ տարբերակներ են շրջանառության մեջ դրվում: Այդ մասին լրագրողներին հաղորդեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: «Ղարաբաղյան հարցում Հայաստանում կան ուժեր, որոնք փոխզիջումների կողմնակիցն են, եւ կան ուժեր, որոնք ստատուս-քվոյի պահպանման կողմից են: Ես ստատուս-քվոյի պահպանման մեջ հեռանկար չեմ տեսնում, հարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա»,- ասաց քաղաքական գործիչը: Նրա կարծիքով, ժամանակի ընթացqում բանակցությունների սեղանին Հայաստանի համար ոչ շահավետ տարբերակներ են շրջանառության մեջ դրվելու, քանի որ մի շարք պատճառներով ստատուս-քվոն չի կարող պահպանվել: «Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսություններն անհամաչափ են զարգանում, ընդ որում` հօգուտ Ադրբեջանի: Աճում է այն միջազգային կազմակերպությունների քանակը, որոնք ընդունում են բանաձեւեր, որոնցում հստակ կերպով արձանագրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսօր ստեղծված իրադրության համար մենք «պարտական» ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարությանը: Արդյունքում մենք Ադրբեջանի հետ անհամաչափ զարգացում ունենք, իշխանության թույլ որակ եւ հակամարտության կարգավորման անշահավետ պայմաններ»,- ասաց Սուրենյանցը: Սուրենյանցը գտնում է նաեւ, որ Ղարաբաղի անվտանգության գոտին կազմող շրջանների մի մասը հարկավոր է զիջել Ղարաբաղի բնակչության անվտանգության եւ հայերի ազգային նույնության պահպանման համար: «Բոլոր ազատագրված տարածքները չեն կարող պահպանվել, սակայն Ղարաբաղը պարտադիր պետք է սահմանակցի Հայաստանի հետ»,- ավելացրեց նա: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |