«Մայքրոսոֆթ Հայաստանը» կլոր սեղան կկազմակերպի Երեւանում![]() 26 մարտի 2010 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը կազմակերպում է կլոր սեղան-քննարկում «Փոխհամատեղելիություն կառավարման տեղեկատվական համակարգում» թեմայի շուրջ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության մամլո ծառայությունից, ամենամյա այս միջոցառումը, որն այս տարի Հայաստանում կազմակերպվում է երրորդ անգամ, նպատակ ունի ներկայացնելու ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft ընկերության փորձը եւ քննարկումների միջոցով ներկայացնել, թե ինչպես կարելի է Հայաստանում իրականացնել եւ ապահովել տեղեկատվական համակարգերի փոխհամադրելիությունը:Կլոր սեղանի ընթացքում նաեւ կքննարկվի, թե ինչպես է հնարավոր ապահովել տարբեր պլատֆորմաների համատեղելիությունը մեկ ընդհանուր համակարգում: «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը տեղական մասնագետներին կներկայացնի, թե ինչ գործիքներ եւ մոտեցումներ կարելի է կիրառել համակարգերի փոխհամատեղելիության համար: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական կառույցների, տեղական եւ միջազգային ընկերությունների նեկայացուցիչներ եւ փորձագետներ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |