Սուրեն Սուրենյանց. «Հայաստանի ԱԺ-ն պետք է անմիջապես վավերացնի արձանագրությունները»![]() 26 մարտի 2010 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է հօգուտ իրեն դուրս գալ ստեղծված իրավիճակից, եթե խորհրդարանն անհապաղ, չսպասելով Թուրքիայի քայլերին, վավերացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, գտնում է Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: «Դրանից հետո Հայաստանի խորհրդարանը պետք է Թուրքիային երեք ամիս ժամանակ տա` արձանագրությունները վավերացնելու համար: Հակառակ դեպքում հայտարարել, որ գործընթացը դադարեցվում է: Ես խորապես համոզված եմ, որ սա այն քայլն է, որը կփրկի գործընթացը, եւ դա ավելի շահավետ է Հայաստանի համար, քանի որ Թուրքիային կզրկի մանեւրելու հնարավորությունից», - ասել է նա: Բացի այդ, Սուրենյանցի կարծիքով, այդպիսով Հայաստանը ցույց կտա, որ իրոք վարում է կառուցողական արտաքին քաղաքականություն: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի իշխանությունները իրավիճակը սրելով` ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանի խորհրդարանը առաջինը չվավերացնի արձանագրությունները: «Այս ամենով հանդերձ, ես չեմ գտնում, որ այս գործընթացի մասին կարելի է անցյալ ժամանակով խոսել, այն դեռ շարունակվելու է», - ավելացրել է Սուրենյանցը: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |