Աննա Թուրայ. Փոքրամասնություն լինելը յուրաքանչյուր երկրում դյուրին չէ, բայց Թուրքիայի պես երկրում, շատ ավելի դժվար է

PanARMENIAN.Net - Երկօրյա այցով Երեւանում է գտնվում «Ակոս»պարբերականի հիմնադիրներից Աննա Թուրայը որը մասնակցում է հայ-թուրքական փորձագիտական քննարկումներին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցույմ նա ներկայացրեց պոլսահայ համայնքի կյանքը, մտահոգություններ ու հարաբերությունները Հայաստանից Ստամբուլ գնացածների վերաբերյալ:



Աննա Թուրայը պատմել է, որ ստամբուլահայերը հայ-թուրքականգործընթացին հետեւում են մեծ ուշադրությամբ: Ամեն օր հեռուստատեսությամբ լինում են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հաղորդումներ, կլոր սեղաններ: «Հարաբերությունների կապակցությամբ ակտիվ անցուդարձ կա: Այս ամենը քաջալերեց համայնքին, ու նրանք սկսեցին խոսել այնպիսի թեմաների խնդիրների մասին, որոնց մասին մինչ այդ լռում էին: Կան թուրք լրագրողներ, որոնք դրական են արձագանքում այդ հարաբերություններին եւ դա նույնպես քաջալերում է նրանց: 3-4 տարիառաջ նմանմթնոլորտանհնարէրպատկերացնել»,-ասել է նա: :



Փոքրամասնություն լինելը յուրաքանչյուր երկրում դժվար բան է, բայց Թուրքիայի պես երկրում, շատ ավելի դժվար է, ասել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչը: Ըստ նրա, Թուրքիան իր ժողովրդի, քաղաքացիների կարիքները չի կարողանում լուծել, հետեւաբար փոքրամասնությունների խնդիրներն առավել եւս մնում են չլուծված:



«Մեր ամենամեծ խնդիրը տնտեսական վիճակն է: Ֆ‎ինանսական բացակայություն կա մեր միություններում, կազմակերպություններում, դպրոցներում, եկեղեցիներում : Ես ապրում եմ Թուրքիայում, քանի որ մենք տուրք ենք վճարում, ուրեմն կարգն այն է, որ պետությունը հիմնական խնդիրները գոհացնի: Եկեղեցիների մեծ մասը չեն գործում, բայց քանի որ տուրք եմ վճարում, պետությունը պետք է հոգ տանի եկեղեցիների մասին: Մինչդեռ այդպես չէ: Դպրոցը պետք է վերականգնի, դասագրքերը սարսափելի վիճակում են: Դրամ չունենք դրանք հրատարակելու համար: Այս հարցերը պետք է լուծվեն»,-ասել է Ա.Թուրայը:



Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսի՞ զարգացումներ կան պատրիարքի ընտրության հարցում`պետք է տեղի ունենա աթոռակից պատրիարքի ընտրությո՞ւն, թե պատրիարքի ընտրություններ` Աննա Թուրայն ասել է, որ այս առնչությամբ նոր զարգացումներ չկան: «Ստամբուլահայ համայնքն այսօր ամոթալի վիճակում է հայտնվել: Անհնար է մեկնաբանել, թե ինչու է այս վիճակում հայտնվել, որովհետեւ պետության կողմից որեւէ ճնշում չկա: Համայնքը բոլորված չէ մեկ կենտրոնի շուրջ: Պատրիարքարանը չկարողացավ դառնալ այդ կենտրոնը: Նա կրոնական կենտրոն է եւ համայնքի խնդիրներին, հոգսերին չի կարողանում պատասխանել: Իր ձեռքում նյութական ոչինչ չկա: Համայնքում լավ կրթություն ստացած սերունդ չունենք, որովհետեւ համայնքում թեպետ կան շատ դպրոցներ, լիցեյներ, բայց դրանց մակարդակը բարձր չէ»,-ասել է Աննա Թուրայը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---