Մկրտիչ Մինասյան. Ժամանակի ընթացքում աշխարհը կստիպի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 27 մարտի 2010 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի Վաշինգտոն կատարելիք այցից հետո, որտեղ նա մասնակցելու է գլոբալ միջուկային անվտանգության շուրջ գագաթաժողովին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն էլ ավելի կակտիվանա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, խորհրդարանի պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով, դեռեւս երբեք արտասահմանյան լրատվամիջոցներն այդպես հաճախակի չէին քննարկել Ցեղասպանության հարց` կասկածի տակ չդնելով ինքնին փաստը: Ընդ որում, նա նկատեց, որ անգամ թուրքական հասարակության որոշակի մասը, չնայած բոլոր սպառնալիքներին, ճանաչում է Ցեղասպանությունը: «Ցեղասպանությունը ճանաչվելու է միջազգային հանրության կողմից, եւ մենք արդեն համոզվել ենք, որ որոշ քաղաքական գործիչների կարծիքներն այն մասին, որ հայ-թուրքական Արձանագրությունները խանգարելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սխալ էին»,- նշեց Մկրտիչ Մինասյանը` ավելացնելով, որ հայ-թուրքական գործընթացը նոր սկիզբ տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Մինասյանը հույս հայտնեց, որ հաղթանակելու են 21-րդ դարի պահանջները, եւ երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ են հաստատվելու: «Կամա, թե ակամա Թուրքիան կհասկանա, որ այլընտրանք չունի»,- ասաց Մինասյանը` նշելով, որ ժամանակի ընթացքում աշխարհը կստիպի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` ՀՀԿ անդամն ասաց, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի ԼՍՀ-ին բանակցային գործընթաց վերադարձնել: «Հայաստանը երբեք միակողմանի զիջումների չի գնա»,- ընդգծեց Մինասյանը` ավելացնելով, որ փոխզիջումները նույնպես հնարավոր չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չեն Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցերը: Ընդ որում, նա նշեց, որ առանց ԼՂՀ-ի ղարաբաղյան հակամարտության հարցում վերջնական որոշում չի ընդունվի: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |