«Արմավիա» ավիաընկերությունը նոր հաղորդակցություն է բացել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ![]() 29 մարտի 2010 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ընդլայնելով չվերթերի աշխարհագրությունը` «Արմավիա» ավիաընկերությունը մարտի 28-ին «Զվարթնոց» օդանավակայանում ներկայացրել է Երեւան-Թել-Ավիվ- Երեւան չվերթը:Ավիաընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովի խոսքերով, կանոնավոր չվերթը թույլ կտա ակտիվացնել երկու երկրների միջու կապերը եւ զգալիորեն հեշտացնել Հայաստանի քաղաքացիների մուտքն Իսրայել: Բագդասարովը հույս հայտնեց, որ հետաքրքրությունը երկկողմանի է, իսկ Հայաստանի պատմամշակութային վայրերը կհետաքրքրեն Իսրայելի քաղաքացիներին: Ինչպես նշել է ընկերության կոմերցիոն տնօրեն Էդգար Կարապետյանը, չվերթերն իրականացվելու են շաբաթը երկու անգամ` հինգշաբթի եւ կիրակի օրերին A-320 եւ A-319 ինքնաթիռներով: Տոմսերի արժեքը երկու ուղղություններով կազմում է շուրջ 350 եվրո: Թռիչքի տեւողությունը 2 ժամ է, ինչը զգալիորեն կրճատում է ուղեւորների ժամանակը, որոնք ստիպված էին մինչ այդ թռչել Թբիլիսիից: «Արմավիա» ավիաընկերության առաջին ինքնաթիռը Երեւանից Թել-Ավիվ թռել է 60 ուղեւորով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: Ընկերության դինամիկ զարգացումը սկսվեց 2005-ին, երբ բաժնետոմսերի ողջ փաթեթը փոխանցվեց «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |