«Կախսին» վստահորեն գլխավորում է Հայաստանի ֆուտզալի առաջնությունը

«Կախսին» վստահորեն գլխավորում է Հայաստանի ֆուտզալի առաջնությունը PanARMENIAN.Net - Մարտի 28-ին կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 12-րդ տուրը:



Կայացան հետեւյալ հանդիպումները`



«Եվրոպա» - «Էրեբունի» 1:6



«Եվրոպայի» գոլը` Խաչատուր Միքայելյան:



«Էրեբունու» գոլերը` Հակոբ Ուզունյան - 2գոլ, Վարդգես Իսրայելյան, Վահան Սարգսյան, Գրիգոր Մկրտչյան եւ Հարություն Հարությունյան - մեկական գոլ:



«Կախսի» - «Հրազդան» 13:2



«Կախսիի» գոլերը` Գրիգոր Կապուկրանյան - 4 գոլ, Արմեն Գյուլամբարյան - 3 գոլ, Արմեն Սանամյան եւ Արթուր Կարապետյան - 2-ական գոլ, Գագիկ Սիմոնյան եւ Էդգար Կիրակոսյան - 1-ական գոլ:



«Հրազդանի» գոլերը` Հովհաննես Չիտչյան եւ Արսեն Այվազյան - մեկական գոլ:



12-րդ տուրից հետո մրցաշարային սանդղակը 28 միավորով գլխավորում է «Կախսին», «Էրեբունին» 2-րդ տեղում է (23 միավոր), իսկ «Գյումրին» (9 միավոր) եզրափակում է եռյակը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---