Կներկայացվի «Տիեզերքը ափի մեջ» փաստագրական ֆիլմը` ասղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մասին30 մարտի 2010 - 17:46 AMT PanARMENIAN.Net - «ՀայART» մշակութային կենտրոնում ապրիլի 2-ին տեղի կունենա ակադեմիկոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, նկարիչ եւ գրող Գրիգոր Գուրզադյանին նվիրված երեկո. առաջին անգամ կցուցադրվի «Տիեզերքը ափի մեջ» փաստագրական ֆիլմը` ներկայացնելով մեծ գիտնականի, փիլիսոփայի, գրողի, նկարչի մտածողության եւ էության բազմաշերտ աշխարհը: Այս ամենն իրենց յուրովի դրսեւորումն են գտել նաեւ Գուրզադյանի նկարչության մեջ, 60 օրինակ կցուցադրվի երեկոյի ընթացքում: Իսկ գրող Գուրզադյանի գեղագիտական եւ փիլիսոփայական աշխարհին այցելուները հաղորդակից կլինեն ներկայացվող գրքերով. «Տիեզերքը ափի մեջ», «Մի սիրո պատմություն», «Կոսմիկական կատաստրոֆա», «Խոհեր.... Խոհեր...», «Որդիս Արարատի գագաթին», «Կաքավաբերդի առեղծվածը»: «Ֆիլմը ստեղծվել է Գուրզադյանի հետ տարբեր տարիների հանդիպումներից, հարցազրույցներից եւ նկարահանումներից պահպանված արխիվային նյութերի հիման վրա: Այդ հանդիպումները, զրույցները, բանավեճերը անջնջելի են եւ շատ ուսանելի, որոնք եւ փորձել եմ ֆիլմի միջոցով դարձնել բոլորինը: Գուրզադյանը ոչ միայն ապրում էր Գառնիի լեռների ու բնության մեջ, այլեւ դարձել էր դրանցից անբաժան մի մասնիկ եւ ձուլվել բնությանը` հայացքը դեպի տիեզերական անհունություն»,- հավաստեց «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն, ֆիլմի հեղինակ Ռիտա Շառոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: ![]() ![]() Գրիգոր Գուրզադյան Գրիգոր Գուրզադյան - մեծանուն գիտնական, աստղաֆիզիկոս: Ծնվել է Բաղդադում 1922թ: Աշակերտելով Վիկտոր Համբարձումյանին` եղել է Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր կազմում: Նրա ղեկավարությամբ են ստեղծվել ժամանակի առավել կատարելագործված` «ՕՐԻՈՆ» տիեզերական աստղադիտարանները` տեղադրված «Սայլուտ» տիեզերական կայանի, «Սոյուզ» տիեզերանավի վրա: Աստղաֆիզիկային նվիրված նրա գրքերը դարձել են աշխարհում տվյալ ասպարեզի գլխավոր տեղեկատու աղբյուրներ, կրթել մասնագետների սերունդներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |