ՀՀ կառավարությունը կզբաղվի Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ![]() 17 մարտի 2010 - 20:27 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը պատրաստ է դիտարկել նաեւ Հայաստանի քաղաքական կուսակցությունների առաջարկները»,- մարտի 17-ին` ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայաստանի վարչապետը հաղորդեց, որ ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհուրդը նույնպես հանդես է եկել այսօրվանից իսկ Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստությունը սկսելու առաջարկով: «Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրով կնշանավորվի 100-ամյակի նախապատրաստության մեկնարկը»,- նկատեց Հայաստանի կառավարության ղեկավարը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |