ՀՀ ԱԺ խոսնակն ու Եվրախորհրդարանի նախագահը քննարկեցին «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցության հարցերը![]() 17 մարտի 2010 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի17-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ քաղաքական ասոցացման ու հետագա տնտեսական ինտեգրման անհրաժեշտությունը` նշելով, որ խորհրդարանական համագործակցությունը էապես կարող է խթանել այդ գործընթացները: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Եվրանեսթի դերը Արեւելյան գործընկերության ծրագրի նպատակների իրականացման մեջ: Եժի Բուզեկը շատ բարձր է գնահատել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, նշելով, որ իրենք աջակցում են դրանց : Զրուցակիցները քննարկել են նաեւ հայկական կողմի առաջարկները «Եվրանեսթի» կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը Եվրախորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |