Իէն Գիլանի բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ

Իէն Գիլանի բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ

PanARMENIAN.Net - Իէն Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ:

Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում Մեդիամաքսի եւ Do Something-ի կողմից կազմակերպված համերգները տեղի են ունեցել մարտի 26-ին եւ 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Մեդիամաքսը հավաքագրած ողջ գումարը կփոխանցի տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նոր շենքի կառուցման հիմնադրամին:

Հասույթի այս ծավալը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորի հովանավորության, որը հոգացել էր համերգի կազմակերպման բոլոր ծախսերը, եւ bmi ավիաընկերության գործընկերության շնորհիվ:

Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում 2010 եւ 2011 թվականներին կիրականացվեն մի շարք նոր ակցիաներ` ուղղված Գյումրիի դպրոցի համար միջոցների հավաքագրմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---