Տեղի է ունեցել Ստեփանակերտի համար 1 դպրոցի նորակառույց մասնաշենքի հանդիսավոր բացումը31 մարտի 2010 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի համար 1 դպրոցի նորակառույց մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որը կառուցվել է «Save the children» կազմակերպության կողմից` ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, միջոցառմանը ներկային հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Արարողության ընթացքում նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանին: «Ես առաջին անգամ եմ Արցախում եւ շատ ուրախ եմ դրա համար: Դպրոցի շինարարության ընթացքում կատավրած աշխատանքը տպավորիչ է եւ համապատասխանում է մեր պահանջներն: Այժմ դպրոցը կարող է ընդունել շուրջ 1000 աշակերտի»,-ասել է Հարութ Սասունյանը: Արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանն իր հերթին ասել է. «Մենք հուսով ենք, որ այս դպրոցում սովորելու են ազատ եւ անկախ Արցախի« սերունդները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |