ՀՀՇ-ն ընդունում է տարածքների փոխանակումը ԼՂՀ կարգավիճակի հետ![]() 31 մարտի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մադրիդյան սկզբունքները բոլորովին ձեռնտու չեն Հայաստանին, սակայն երկրի ղեկավարությունն արդեն պատասխանատվություն է ստանձնել ղարաբաղյան հակամարտության լուծման համար եւ համաձայնել այդ սկզբունքներին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Մեզ համար ընդունելի է ԼՂՀ անվտանգության գոտին կազմող որոշ տարածքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»,- ընդգծեց Արզումանյանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |