Վաշինգտոնում կարող է կայանալ Սարգսյան-Էրդողան-Օբամա եռակողմ հանդիպումը31 մարտի 2010 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 12-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ` Բարաք Օբամայի նախաձեռնությամբ կազմակերպվող միջուկային համաժողովին մասնակցելու նպատակով: ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ ինքը չի մեկնելու ԱՄՆ, իսկ իր փոխարեն միջուկային համաժողովին կմեկնի այլ թուրք պաշտոնյա: Թուրքական «Sky Turk»-ի փոխանցմամբ` Էրդողանը փոխել է որոշումը: Էրդողանը Վաշինգտոն կմեկնի համաժողովից մեկ օր առաջ եւ իր հետ կտանի նաեւ Վաշինգտոնից ետ կանչած դեսպան Նամիկ Թանին: Թուրքական «Internethaber»-ը իր հերթին տեղեկացնում է, որ Էրդողան-Օբամա հանդիպումը շատ կարեւոր է, քանի որ Օբամայի ապրիլի 24-ի ելույթից առաջ տեղի ունենալիք հանդիպմանը կքննարկվի նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հարցը: Ընդ որում կանխատեսվում է Սարգսյան-Էրդողան-Օբամա հանդիպում, որի արդյունքում ամենայն հավանականությամբ ԱՄՆ նախագահը կստանա եւս մեկ հնարավորություն ասելու, թե ՀՀ-Թուրքիայի հարաբերություններն առաջ են ընթանում, ուստի Ցեղասպանություն բառն ասել դեռ պետք չէ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |