Հայաստանը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների խորհրդակցությանը

Հայաստանը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների խորհրդակցությանը

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ապրիլի 1-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության չորրորդ նիստին: Ինչպես հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, նիստի մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակը, կքննարկեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված ԱՊՀ երկրների կողմից համատեղ իրականացվող միջոցառումները, ինչպես նաեւ հարցեր` Միջպետական բանկի խնդիրների հետ կապված:

Նույն օրը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական համագործակցության 8-րդ նիստին, որի ընթացքում կքննարկվեն անդամ-երկրների տնտեսական եւ ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր` այդ թվում համատեղ իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի ընթացքին եւ ԵվրԱսՏՀ Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---