Թուրքիային խորհուրդ են տալիս հետեւել սերբական խորհրդարանի օրինակին եւ ներողություն խնդրել հայերից Ցեղասպանության համար![]() 1 ապրիլի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Թուրք մտավորականության որոշ ներկայացուցիչներ Եվրամիությանն անդամակցել ձգտող Թուրքիային կոչ են անում հետեւել սերբական խորհրդարանի օրինակին, որը վերջերս դատապարտեց 1995թ. Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանությունները, եւ ներողություն խնդրել հայերից Հայոց ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է HaberTurk-ը, նման առաջարկով հանդես են եկել Թուրքիայի Էգիթեփե համալսարանի դասախոս Մայա Արաքոնն ու միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Սոլի Օզելը: Մայա Արաքոնի կարծիքով, Սերբիան, որը նույնպես ձգտում է ԵՄ մտնել, փորձում է «մաքրագրել» իր անցյալը, եւ Թուրքիան նույնպես կարող է հանդես գալ նման նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության հարցում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |