ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվելու է հանրապետական զորակոչային հանձնաժողով![]() 1 ապրիլի 2010 - 20:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը, ի կատարումն ՀՀ նախագահի 2010 թ. մարտի 25-ի «2010թ. գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին» հրամանագրի, որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, իսկ ՀՀ վարչատարածքային միավորումներում այդ աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաեւ հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը: Բացի դրանից, հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը եւ ներկայացված եկեղեցականների հոգեւոր ծառայության հանգամանքը, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 16 միաբանների, իսկ մինչեւ 2011 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 70 միաբանների եւ ուսանողների, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |