Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է Թվինինգ ծրագրային առաջարկների ընդունման մասին 1 ապրիլի 2010 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է Թվինինգ ծրագրային առաջարկների նախապատրաստման գործընթացի 2010թ. առաջին փուլի սկիզբը: Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, ապրիլի 2-ին Երեւանում տեղի կունենա ընդհանուր խորհրդակցություն, որտեղ ներկայացվելու է ծրագրային առաջարկների ընդունման ընթացքը Թվինինգը հնարավորություն է տալիս շահառու երկրների պետական կառավարման մարմիններին համագործակցել եւ աշխատել ԵՄ անդամ երկրների իրենց գործընկերների հետ: Համատեղ նրանք մշակում եւ իրականացնում են մի ծրագիր, որն ուղղված է ԵՄ ընդհանուր օրենսդրության առանձին բաղադրիչների ներդրմանն ու կիրառմանը։ Թվինինգ ծրագրի նպատակն է` աջակցել շահառու երկրին մշակել եւ ստեղծել ժամանակակից ու արդյունավետ վարչական մարմիններ` համապատասխան կառուցվածքով, մարդկային ռեսուրսներով եւ կառավարման գիտելիքներով` նպատակ ունենալով հասնել ԵՄ-ի օրենսդրության նույն չափանիշներով կիրառմանը, ինչ ԵՄ-ի անդամ երկրում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |