«Գենդերային հավասարությունը եւ գյուղաբնակ կանայք Հայաստանում» թեմայով քննարկուը կկայնա ապրիլի 6-ին 2 ապրիլի 2010 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղը ապրիլի 6-ին կազմակերպում է կլոր սեղան` «Գենդերային հավասարությունը եւ գյուղաբնակ կանայք Հայաստանում» թեմայով: Միջոցառմանը հրավիրված են պետական եւ հասարակակն սեկտորների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ` Հայաստանի տարբեր մարզերից: Օրակարգում ընդգրկված են Գենդերային հավասարության դերը Հայաստանում քաղաքացիական հասարակություն կառուցելու գործում, Հայաստանի գյուղաբնակ կանանց իրավիճակային վերլուծություն, ինչպես նաեւ խմբային աշխատանքներ թեմաներով: Կլոր սեղանի աշխատանքի արդյունքները կամփոփվեն եւ կներկայացվեն Հայաստանի քաղաքական եւ հասարակական մարմիններին: Հեյֆեր Ինթերնեյշնլը շահույթ չհետապնդող, հումանիտար կազմակերպություն է, որի նպատակն է` վերջ տալ սովին ամբողջ աշխարհում, հոգալ երկրագնդի մասին` գյուղատնտեսական կենդանիների, տնկիների, գիտելիքների եւ այլ միջոցների տրամադրմամբ համայնքների բնակչությանը:Հեյֆեր Ինթերնեշնլը Հայաստանում գործում է 1999թ: Այն առ այսօր իրականացրել է ավելի քան 45 ծրագիր Հարավային Կովկասում, օգնել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ապրող 5000-ից ավելի ընտանիքների` կառուցել իրենց անհատական ֆերմերային տնտեսությունները: Ներկայումս Հեյֆեր Հայաստանն իրականացնում է 19 ծրագիր, որոնցից 17-ը` Հայաստանում եւ 2-ը` Վրաստանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |