Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնուամենայնիվ կմեկնի Վաշինգտոն

Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնուամենայնիվ կմեկնի Վաշինգտոն

PanARMENIAN.Net - «Ես անպայման կմեկնեմ Վաշինգտոն, քանի որ շատ հարցեր կան, որոնք ես ցանկանում են քննարկել մեր ամերիկացի գործընկերների հետ»,- Արդարության եւ զարգացման կառավարող կուսակցության (AKP) նիստում հայտնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով, ապրիլի 5-ին դեսպան Նամիկ Թանը Վաշինգտոն կմեկնի վարչապետի այցը նախապատրաստելու համար:

Ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կկայանա գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողով, որին կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հավանական է Սարգսյան-Օբամա-Էրդողան եռակողմ հանդիպման հնարավորությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---