Արցախի Հանրապետությունը սկսել է պատրաստվել մայիսյան տոներին

Արցախի Հանրապետությունը սկսել է պատրաստվել մայիսյան տոներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Մայիսի 9-ի եռատոնի` Հաղթանակի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա միջոցառումների իրականացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր ժողովրդի համար կարեւոր այս տոնակատարությունները պետք է անցկացվեն բարձր մակարդակով, լինեն տպավորիչ ու հիշարժան:

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին ծրագրի իրականացման կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
---