Անկարան մի կողմից սպառնում է, մյուս կողմից`երկխոսություն առաջարկում![]() 5 ապրիլի 2010 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն Սփյուռիք համայքների հետ հանդիպելու կոչ է անում այն նույն ժամանակ, երբ վարչապետ Էրդողանը հանդես է գալիս Սփյուռքին ուղղված սպառնալիքներով: Այսպես է մեկնաբանել Դավութօղլուի հայտարարությունը PanARMENIAN.Net ին Բեյրութում լույս տեսնող “Ազդակ” թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքերով, Անկարան մի կողմից սպառնում է, մյուս կողմից`երկխոսություն առաջարկում: “Պետք չէ մոռանալ, որ Անկարան հայտարարել էր որ ձեւավորելու է թուրքական սփյուռքի նախարարություն, որի երկու հիմնական գործառույթները լինելու են ա) պաշտպանել աշխարհում ապրող թուրք քաղաքացիների իրավունքները եւ բ) պայքարել հայկական Սփյուռքի դեմ: Թուրքիային չհաջողվեց անջրպետ առաջացնել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Այժմ պաշտոնական Անկարան պառակտումի քաղաքականությունը Հայաստան-սփյուռք հարթությունից փորձում է տեղափոխել Սփյուռք-սփյուռք հարթություն, ասելով որ Սփյուռքում կլինեն համայնքներ ովքեր կցանկանան հարաբերություններ ստեղծել պաշտոնական Անկարայի հետ: Ի վերջո պիտի անդրադառնալ թե ե՛րբ է նման հայտարարությամբ հանդես գալիս Թուրքիայի թիվ 1 դիվանագետը: Ապրիլի 24-ի նախօրյակին ենք եւ Թուրքիային պետք են հերթական անգամ երկխոսության, հարաբերությունների բնականոնցաման իմիտացիոն գործընթացներ”,-ասվում է Շ.Քանդահարյանի մեկնաբանության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |