Մի խումբ կին զինծառայողներ և ժամկետային զինծառայողների ծնողներ կպարգևատրվեն մեդալներով պատվոգրերով

Մի խումբ կին զինծառայողներ և ժամկետային զինծառայողների ծնողներ կպարգևատրվեն մեդալներով պատվոգրերով

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան: Միջոցառմանը կմասնակցեն 2009 թվականի արդյունքներով զինված ուժերում լավագույնը ճանաչված զինծառայողների ծնողները, զինված ուժերում միաժամանակ ծառայող զույգ և եռյակ եղբայրների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին նախագահները, կին զինառայողներ:

Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ մի խումբ կին զինծառայողներ ևժամկետային զինծառայողների ծնողներ կպարգևատրվեն գերատեսչական մեդալներով և պատվոգրերով, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---