Հայ-թուրքական սահմանի բացումը մահացու է Ադրբեջանի համար![]() 6 ապրիլի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ստեփան Գրիգորյան. Ռուսաստանը շահագրգռված չէ նրանում, որպեսզի հակամարտությունն արագ լուծվի, իսկ Եվրամիությունը` հակառակը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չգիտի, թե ինչ անի Հարավային Կովկասում: Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը միշտ կա, և այն պարբերաբար աճում է: Այդ մասին քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը`մեկնաբանելով տարածաշրջանում պատերազմի վերսկսման հնարավորությունը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության հետ, նրանք կապված են հայ-թուրքական գործընթացի հետ: “Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, դա մահացու կլինի Ադրբեջանի համար”,- ասել է Գրիգորյանն, ավելացնելով, որ սահմանի բացումը կուժեղացնի Հայաստանին: Գրիգորյանը նաև ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի, քանի դեռ գերտերությունների ներկայացուցիչները միասնական համաձայնության չհասնեն այդ հարցում: “Ռուսաստանը շահագրգռված չէ նրանում, որպեսզի հակամարտությունն արագ լուծում ստանա, իսկ Եվրամիությունը` հակառակը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չգիտի, թե ինչ անի Հարավային Կովկասում”,- ասել է Գրիգորյանը: Իր հերթին Մանասյանն ասաց, որ առանց գերտերությունների թույլտվության Բաքուն պատերազմ չի սկսի: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը պատերազմն ինքնագլուխ սկսեր, այլ ոչ թե գերտերությունների հրահանգով, ապա նա դա վաղուց կաներ և կհայտնվեր նույն դրության մեջ, որում եղել էր մեկ անգամ:
![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |