“Դիմակ պլյուս” արտամրցութային ծրագրում կցուցադրի “Ամպերից պոկված հեքիաթը” ներկայացումը 6 ապրիլի 2010 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը Մոսկվայի թատերական փառատոնի “Դիմակ պլյուս” արտամրցութային ծրագրում կներկայացնի Հայաստանը: “Դիմակ պլյուս” ծրագիրը անց է կացվում Մոսկվայում (Ռուսաստան)` մարտի 10-ից մինչեւ ապրիլի 15-ը: Հայաստանը ներկայացնող թատրոնը ռուս հանդիսատեսին մայիսի 9-ին Վ. Մեյերխոլդի անվ. թատրոնում կցուցադրի “Ամպերից պոկված հեքիաթը” ներկայացումը: “Ամպերից պոկված հեքիաթը” ներկայացումը ընտրել է “Ոսկե դիմակ” փառատոնի թատերական քննադատների խումբը: Ներկայացման բեմադրիչը Զարուհի Անտոնյանն է, նկարիչը Ալինա Ալեքսանյանը: Ներկայացումը 2009 թ. “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում արժանացել է Հայաստանի “Արտավազդ” ազգային թատերական պարգևին, նաեւ “Թատրոն-X 2009” թատերական փառատոնի շրջանակներում 26 ներկայացումների շարքում ճանաչվել է լավագույնը:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |