Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովին 6 ապրիլի 2010 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին հայկական պատվիրակությունը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 6-ին մասնակցելու է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ՀՀ ԱԺ-ում: Միջոցառումը կշարունակվի մինչեւ ապրիլի 8-ը: Վեհաժողովի շրջանակներում կանցկացվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության փորձախորհրդատվական խորհրդի հերթական նիստը: Մասնագետները քննարկելու են ծայրահեղականության դեմ պայքարի համաձայնագրի վերամշակման հարցեր:
![]() ![]() ԱՊՀ ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է: ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն և Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991-ի դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում: ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: Հայաստանն ԱՊՀ անդամ է 1992-ի փետրվարի 18-ից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |