Շեմի Ցուր. Հայաստանում Իսրայելին շատ լավ են վերաբերվում 6 ապրիլի 2010 - 20:12 AMT PanARMENIAN.Net - "Հայաստանի ու Իսրայելի միջեւ լավ հարաբերություններ են հաստատվել, մենք թշնամանքի պատճառ չունենք: Հայերն ու հրեաները կողք կողքի ապրում են Սուրբ հողի վրա արդեն մոտ 2000 տարի, ինչը չի կարող չանդրադառնալ միջպետական հարաբերությունների մթնոլորտի վրա: Վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Երուսաղեմ այցելեց ու Երեւան վերադարձավ ընդունելությունից ստացած մեծ ուրախությամբ: Ես հերթական անգամ այցելեցի այնտեղ անցյալ շաբաթ. հրաժեշտ տվեցի կառավարության անդամներին: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում Իսրայելին շատ լավ են վերաբերվում",- այդ մասին հայտնեց Հայաստանում Իսրայելի ոչ ռեզիդենտ-դեսպան Շեմի Ցուրը նախքան հայրենիք մեկնելը: Սակայն, նրա կարծիքով, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բազմամյա հակասությունների արդյունքում Հայաստանում դիվանագիտական աշխատանքը պետք է շատ զգույշ վարվի: "Մասնավորապես, դա վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Բայց կարեւոր է նշել, որ այն ամենը, ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, Իսրայելում քննարկվում է գերագույն մակարդակով",- ընդգծեց Ցուրը: Դրա հետ մեկտեղ դիվանագետը հիշեցրեց, որ Իսրայելը Հայաստանին աջակցում է մի շարք ոլորտներում, այդ թվում այն ամենում, ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների օգտագործմանը, գյուղատնտեսությանն ու բժշկությանը: "Կարծում եմ` տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կատալիզատոր կդառնա քաղաքական գործընկերության համար: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ճիշտ նշեց, որ "երկրների միջեւ լավ հարաբերությունները հարկավոր է լրացնել բովանդակությամբ", այսինքն գործնականորեն խորացնել եւ ընդլայնել համագործակցությունը բոլոր մակարդակներում",- ասաց Շեմի Ցուրը, հաղորդում է IzRus պորտալը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |