ALMA-ում տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի “Սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում” գրքի շնորհանդեսը![]() 6 ապրիլի 2010 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Ամերիկայի հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) կայացել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի երկար սպասված “Սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում”գրքի շնորհանդեսը: Գրքում սպորտային արտեֆակտների եւ արխիվների օգնությամբ պատմվում է Արևմտյան Հայաստանում սպորտի և մարմնակրթության զարգացման մասին: Այն ունի 220 էջ հայ մարմնամարզիկների լուսանկարներով և Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ֆիզիկական կուլտուրայի զարգացման մասին փաստերով: Այստեղ կան տվյալներ սպորտային ակումբների ստեղծման և Համահայկական օլիմպիական խաղերի կազմակերպման մասին, ինչպես նաև կանանց սպորտային ակումբների և Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում սպորտի զարգացման մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |