Դուբայում Գեւորգ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին

Դուբայում Գեւորգ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին

PanARMENIAN.Net - Դուբայում շարունակվում է շախմատի բաց մրցաշարը, որին մասնակցում են 150 շախմատիստներ 32 երկրներից:

Ապրիլի 6-ին տեղի ունեցավ 2-րդ տուրը: 5 հայ շախմատիստներից 4-ը հաղթել են, իսկ պարտվել է միայն Տիգրան Պետրոսյանը, որը առաջին տուրից հետո առաջնորդում էր մրցաշարը: Գեւորգ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Շաբանով Նուրլան Մամադ Օղլուին 1:0 հաշվով:

2-րդ տուրից հետո հայ շախմատիստներից ամենաբարձր տեղը գրավում է Հրանտ Մելքումյանը, նա 2 միավորով 11-րդ տեղում է:

2-րդ տուրում հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաներն ավարտվել են հետեւյալ կերպ`

Գեւորգ Հարությունյան-Շաբանով Նուրլան Մամադ Օղլու (Ադրբեջան)` 1:0 Հրանտ Մելքումյան-Վլադիմիր Գրաբինսկի (Ուկրաինա) 1:0 Տիգրան Քոթանջյան-Ֆարհադ Մոհամմադ (Հորդանան) 1:0 Գաբրիել Սարգսյան-Ամնա Նոուման (ՄԱԷ) 1:0 Տիգրան Պետրոսյան-Շարաֆ Մոհսեն (Իրան) 0:1:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---