Էդվարդ Նալբանդյան. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գլխավոր հարցը Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է![]() 7 ապրիլի 2010 - 13:11 AMT PanARMENIAN.Net - “Առանց Ղարաբաղի հիմնախնդրի գլխավոր`Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման, դժվար է խոսել այլ խնդիրների կարգավորման մասին: Կարգավորման գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է ու իրագործումը”,- ապրիլի 7-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ավելացրել, որ նախկինի նման բանակցությունների հիմքում ընկած են Մադրիդյան սկզբունքները: Նալբանդյանն ընդգծել է, որ Մինսկի խումբը շարունակում է առաջարկել հակամատրության լուծման աշխատանքային տարբերակներ, և այդ գործառույթը գործող կլինի, քանի դեռ չի հաջողվի մոտեցնել կողմերի դիրքորոշումները: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |