Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ֆինանսական հաշտարարները իրենց փորձը կփոխանցեն հայ գործընկերներն

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆինանսական հաշտարարի գրասենյակն ապրիլի 8-9-ը Երեւանում կազմակերպելու է “Ֆինանսական հաշտարարի ինստիտուտ` ուղղված հասարակական վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության մեծացմանը”: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆինանսական հաշտարարի մամլո ծառայությունը:

Խորհրդաժողովի խոսնակներն են Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ֆինանսական համակարգերի հաշտարարները, Ֆրանսիայի և Ղազախստանի ապահովագրման ծառայությունների հաշտարարները, ինչպես նաև դատական համակարգից դուրս տարաձայնությունները լուծելու այլ մասնագետներ:

Բացի դրանից, խորհրդաժողովին մասնակցելու են Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, նրա տեղակալը, մասնագետներ, ինչպես նաև Հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնք ներկայացնում են մասնավոր և հասարակական կազմակերպությունները: Խորհրդաժողովի 90 մասնակիցների թվում հիմնական մաս են կազմում ֆինանսական շուկայի ներկայացուցիչները:

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվելու են ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը, 2009-ի վիճակագրական հետազոտությունների արդյունքների ամփոփումը, ֆինանսական հաշտարարների միջազգային փորձը, ինչպես նաև կոնֆլիկտների լուծման մեխանիզմները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---