Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ![]() 7 ապրիլի 2010 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին, մասնավորապես քաղբանտարկյալների և նրանց ազատ արձակման խնդիրներին: Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարական ազատությունների ոտնահարումները և կոռուպցիան լրջագույն խոչընդոտ են Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրների լուծման համար, ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |