Չերկասի քաղաքային խորհուրդը Ուկրաինայի նախագահին է դիմել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով 8 ապրիլի 2010 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Չերկասի քաղաքային խորհուրդը, դիտարկելով քաղխորգրդի պատգամավոր Արայիկ Մկրտչյանի, "Արարատ" հայկական համայնքի և ՀԱՔ կրոնական համայնքի հոգևորականի դիմումը, որոշել է դիմել Ուկրաինայի նախագահին ու Գերագույն Ռադային` հայ ժողովրդին օժանդակելու և օրենսդրական մակարդակով Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման հարցն ամրագրելու խնդրանքով: "Արարատ" հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով, դա շատ կարևոր իրադարձություն է Ուկրաինայի ողջ հայ սփյուռքի և ընդհանրապես հայ ժողովրդի համար: "Արարատ" հայ համայնքն ու ՀԱԵ կրոնական համայնքը երախտագիտություն են հայտնում պատգամավորներին աջակցության համար: Համայնքն առանձնակի շնորհակալություն է հայտնում Չերկասի քաղաքային խորհրդի ղեկավար Սերգեյ Օդարիչին, Չերկասի քաղաքային խորհրդի քարտուղար Վասիլի Մարինկևիչին, բոլոր աջակցած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր փորձագետներին, ովքեր իրենց ավանդը ներդրեցին կարևոր իրադարձության մեջ, հաղորդում է Analitika.at.ua-ը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |