Դրամի փոխարժեքի կտրուկ տատանումները շուկայական գործընթացների արդյունք են

Դրամի փոխարժեքի կտրուկ տատանումները շուկայական գործընթացների արդյունք են

PanARMENIAN.Net - Հայաստանն իրականացնում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, և ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումները շուկայական գործընթացների արդյունք են, Երևանում լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:

“Տնտեսագետները դժվարությամբ են կանխատեսում ազգային արժույքի փոխարժեքի ընթացքը, քանի որ դրա վրա ազդում են շատ գործոններ: Հայաստանի բնակչությունը պետք է ընտելանա լողացող փոխարժեքի քաղաքականության պայմաններին”,- ասել է նա:

Դրա հետ կապված նա նշեց, որ փոխարժեքը հաճախ տատանվում է “փողոցային” վերավաճառողների գործունեության արդյունքում, այլ ոչ թե խոշոր կազմակերպությունների, ինչն իր մեջ սթրեսային իրավիճակներ է կրում և որոշ կորուստներ է ենթադրում: “Այն երկրներում, որտեղ տնտեսությունը սկսում է կայունանալ, ազգային արժույթն ամրապնդվում է”,- ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---