Հայաստանի և Թուրքիայի ՈԿԿ-ները կոչ են անում երկու երկրներին կարգավորել հարաբերությունները![]() 9 ապրիլի 2010 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Հաայստանի և Թուրքիայի անդամ կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել երկու երկրների իշխանություններին և հասարակությանն ապահովել այնպիսի միջավայր և գործընթացներ, որոնք թույլ կտան հատուցել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում` ազգության, կրոնի և այլ հիմքերով խտրականության համար: “Տարածաշրջանում մարդու իրավունքների հարգանքն ապահովելու նպատակով հայցում ենք խոսքի ազատություն բոլոր երկրներում և առաջարկում ենք հրաժարվել բոլոր այն օրենքներից և գործողություններից, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը, մասնավորապես` հայ-թուրքական երկխոսությունը խոչընդոտող Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը”,- ասվում է հայտարարության մեջ: Կողմերը հորդորում են Թուրքիայի և Հայաստանի իշխող և ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին կատարել իրենց պարտքը և ձեռնարկել երկու պետությունների և հասարակությունների միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված անհրաժեշտ քայլեր, մասնավորապես` իրականացնելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու վերաբերյալ երկկողմանի արձանագրությունը: “Այս ուղղությամբ առաջընթացը և Թուրքիայում ժողովրդավարական ձևափոխումների գործընթացը բարենպաստ միջավայր կձևավորեն Հայոց ցեղասպանության ցավալի խնդրին անդրադառնալու համար”,- ասվում է հայտարարության մեջ: Կողմերը դատապարտել են տարածաշրջանի այլ երկրների մի քանի կառույցների ռազմատենչ հայտարարությունները: “Երկու հասարակությունների միջև կամուրջ ստեղծելու համար մենք կոչ ենք անում Հայաստանին և Թուրքիային իրականացնել համատեղ քաղաքականություն և հրաժարվել սահմանափակ մոտեցումներից կյանքի բոլոր ոլորտներում”,- նշվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |