ԱՄՆ-ին պետք է, որ ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական գործընթացը չընդհատվի![]() 9 ապրիլի 2010 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ին պետք է, որ հայ-թուրքական գործընթացը ապրիլի 24-ից հետո չընդհատվի: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերի համաձայն, որպեսզի գործընթացը չխափանվի, ԱՄՆ-ն երկու կողմերին էլ ճնշելու է: ԱՄՆ-ն արդեն առաջին քայլն արել է այդ ուղղությամբ: “ԱՄՆ նախագահը Ադրբեջանի նախագահին միջուկային գլոբալ անվտանգության վեհաժողովին չի հրավիրել: Հայ-թուրքական հարաբերությունների պատճառով ղարաբաղյան հակամարտության մեկուսացումն այն ազդակն է, որն ուղղված է Հայաստանի քաղաքական վերնախավին”, - ասել է Իսկանդարյանը: Նա նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները, որպեսզի հաղթահարեն ապրիլի 24-ը, Թուրքիան որոշակի քայլեր պետք է կատարի: “Հնարավոր է, որ Վաշինգտոնը խնդրի Անկարային մասամբ բացել հայ-թուրքական սահմանը”, - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանն` ավելացնելով, որ Թուրքիան ինչ-որ բան կառաջարկի գործընթացը չխափանելու համար: Նա նաեւ նշել է, որ Անկարան մինչև ապրիլի 24-ը չի վավերացնի արձանագրությունները: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |