ԱՄՀ-ն դրական է գնահատում Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը 9 ապրիլի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավետ էին, Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: “Ես վստահ եմ, որ եթե կառավարությունն այդ միջոցառումները չիրականացներ, ապա երկրի տնտեսական վիճակը ավելի վատ կլիներ”, - վստահեցրել է նա: ԱՄՀ ներկայացուցչի խոսքերի համաձայն, սահմանափակ ֆինանսական միջոցների պայմաններում Հայաստանի կառավարությանը հաջողվել է ապահովել տնտեսության մեջ ներդրումներ, դրանով իսկ մեղմացնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը: Այս համատեքստում նա առանձնացրել է կառավարության հակաճգնաժամային քաղաքականության երեք կարևորագույն տարր, որոնք առանձնահատուկ հաջողությամբ են իրականացվել. կապիտալ ծախսերի ավելացումը, նպաստների բարձրացումը և բանկային վարկերի տոկոսադրույքների նվազումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |