Արթուր Աբրահամի թիմը բողոք է հղել WBC![]() 9 ապրիլի 2010 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի շահերը ներկայացնող “Zauerland Event” փրոմոութերական ընկերությունը բողոք է հղել Բռնցքամարտի համաշխարհային խորհրդին` WBC, պահանջելով փոխել մարտի 27-ին Դեթրոյթում կայացած Աբրահամ-Դիրել մենամարտի արդյունքները, հաղորդում է box-club.ru-ն: Այդ մենամարտում Աբրահամը որակազրկվեց արգելված հարվածի համար և հաղթանակը շնորհվեց Դիրելին: Աբրահամի փրոմոութերները պահանջում են “չկայացած” համարել մենամարտը: Նրանք նաև պահանջում են, որ WBC-ին ուշադրություն դարձնի մրցավարի գործողություններին, որը չէր արձագանքում Դիրելի գոտուց ներքև հարվածներին : Ըստ Աբրահամի թիմի, մրցավար Լոուրենս Քոուլը պետք է կանգնեցներ մենամարտը 11-րդ ռաունդում, մինչ Աբրահամի հարվածելը, ինչը կկանխեր կանոնների խախտումը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |