ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ![]() 9 ապրիլի 2010 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել վերջերս Ռուսաստանի Դաշնությունում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայրենականի մեծ պատերազմի 65-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին մասնակցելու հրավերի համար: Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն անդրադարձ են կատարել վերջին իրադարձություններին: Երկու երկրների ղեկավարները խոսել են նաև առաջիկա հնարավոր հանդիպման մասին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |