Ամերիաբանկը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկայում

Ամերիաբանկը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկայում

PanARMENIAN.Net - “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն մտադիր է մրցունակ լինել ոչ միայ հայկական, այլ նաև միջազգային շուկայում: Այդ մասին ապրիլի 10-ին Երևանում հայտարարել է “Ամերիաբանկի” խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը` ամփոփելով TDA Holdings Limited (“Ամերիաբանկի” 99,99 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր) կողմից “Կասկադ բանկի” բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռք բերման գործարքի ավարտը: “Բանկը պետք է բոլոր չափանիշներով մրցունակ լինի ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային շուկայում”,-ասել է նա:

Ըստ Ռ.Վարդանյանի, այդ նպատակներին հասնելու համար, հարկավոր է զարգացնել ռիսկային մենեջմենթը և բարձրացնել աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակը, ընդլայնել ապրանքային գիծն ու զրագացնել ՏՏ ոլորտի ինովացիոն լուծումների կիրառումը:

Իր հերթին “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Անդրեյ Մկրտչյանը հավելել է, որ առաջիկա 2 տարում միջազգային շուկայում ինտերվենցիա չի սպասվում, սակայն չի էլ բացառվում: Նա հավելել է նաև, որ հեռանկարում հնարավոր է նրա ներկայությունը Վրաստանի, Թուրքիայի ու Ռուսաստանի շուկաներում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---