Ռուբեն Վարդանյանը մտադիր չէ վաճառել իր բաժնեմասը “Տռոյկա դիալոգ” ընկերությունում

Ռուբեն Վարդանյանը մտադիր չէ վաճառել իր բաժնեմասը “Տռոյկա դիալոգ” ընկերությունում

PanARMENIAN.Net - “Տռոյկա դիալոգ” ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը հերքել է ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, թե նա մտադիր է հրաժարվել իր պաշտոնից և կենտրոնանալ բարեգործական և կրթական նախագծերի վրա կամ էլ քաղաքականությամբ զբաղվել Հայաստանում:

“Դա ամբողջությամբ լրագրողի հորինվածքն է, որն ասում է այն, ինչ չկա իրականում: Ուստի անիմաստ է մեկնաբանել այն, ինչ չկա”,-ասել է նա Երևանում:

“Տռոյկա դիալոգ” ընկերությունների խումբը Ռուսաստանի խոշորագույն ներդրումային բանկային ընկերությւոններից մեկն է, որը Ռուբեն Վարդանյանը գլխավորում է 1992թ. ի վեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---